«Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանnւթյան կատարման մեջ կասկածվողը ՌԴ-ի կողմից հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Ս.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

Հ.Ս.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ակոսափող հրազենի փամփուշտներ ձեռք բերելու և պահելու համար:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Ս.-ի տեղափոխումը Երևան:

Նշենք՝ Հ.Ս.-ն Հարություն Սահակյանն է, որը մեղադրվում է «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանnւթյան կատարման համար:

Սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում. Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում:

Սերգեյ Գրիգորյանը վերջին տարիներին հասցրել էր աչքի ընկնել տարբեր քրեական պատմություններով:

Համացանցում կադրեր էին հրապարակվել, որոնցում «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանին ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից:

Քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով անցնում է նաև «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ