![]()
«Նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելը հարգանքի տուրք է նահատակներին:
Նոր Սահմանադրության ուղերձը մեկն է, որ մենք փակում ենք կոնֆլիկտների էջն ընդհանրապես՝ բոլոր ուղղություններով։ Եվ խաղաղությունը դարձնում ենք անշրջելի»:
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ կխոսեն, ինչ բանավեճեր կլինի, իմ համոզմունքն է, որ հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնալու է և կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության տեքստը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա հիմնված պետության հայեցակարգի և մոդելի մասին է, որը նպատակ ունի փակել հակամարտության էջը, զարգացնել պետությունն ու այն փոխանցել սերնդեսերունդ։
«Ընտրությունն այն է, թե արդյոք մենք կունենանք երկարակյա՞ց պետություն, թե՞ ոչ։ Այլընտրանքը պետություն ունենալն ու այն փոխանցելն է։ Գործող Սահմանադրությունը ձևավորվել է հակամարտությունը սպասարկելու տրամաբանությամբ, իսկ նոր Սահմանադրության տեքստը միտված է խաղաղության սպասարկմանը»,- ընդգծել է Փաշինյանը։
![]()