![]()
Նոյեմբերի 6-14-ը ՌԴ «Սիրուս» դաշնային տարածքում տեղի է ունեցել Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 14 երկրի 69 ներկայացուցիչ: Հայաստանի թիմում ընդգրկված էր 6 մասնակից: Այս տարի նույնպես ՀՀ թիմը գրանցել է լավագույն արդյունք՝ արժանանալով 2 ոսկե և 4 արծաթե մեդալների:
Ոսկե մեդալի են արժանացել՝
Ռուզաննա Շիրոյան-Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Բագրատ Բագրատյան-Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Արծաթե մեդալի են արժանացել՝
Նատալի Մարգարյան-Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Տիգրան Գասպարյան- Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Էմիլ Հարությունյան-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
Արարատ Պետրոսյան-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
Թիմը ղեկավարել է ՀՀ դպրոցականների աստղագիտության հանրապետական հանձնաժողովի նախագահ Արտավազդ Հարությունյանը:
![]()