Ո՞վ է ասել՝ ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով. մենք ուզում ենք և՛ ԵՄ-ում ավելի շատ վաճառել, և՛ ԵԱՏՄ-ում

«Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառել»։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ես այդտեղ հակասություն չեմ տեսնում։ Իմ նպատակը որպես էկոնոմիկայի նախարար Հայաստանի արտահանման ծավալները ավելացնելն է ինչպես ԵՄ-ն, այնպես էլ ԵԱՏՄ-ն և Մերձավոր Արևելքի շուկա։

Մեր խնդիրն է 2027 թվականին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը ԵՄ, ԵԱՏՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Չինաստան, Հնդկաստան և այդպես շարունակ։

Չկա մի տնտեսական գոտի, որտեղ արտահանումների քանակն ավելացնելու նպատակ չունենանք։

Երբևէ այդպիսի հակասություն մենք չենք դրել, իսկ ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառել»,- ասել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ