Քննարկվել են հանրային հնչեղության հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահի ապահովման հարցերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թթ. ծրագրի ներքո իրականացվող «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրերի շրջանակում կազմակերպված միջոցառմանը։

Այն նվիրված է եղել երեխաներին առնչվող գործերի վերաբերյալ պատասխանատու լուսաբանմանը և լրագրողական ձեռնարկի մշակմանը։

Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանն անդրադարձել է, մասնավորապես, հանրային հնչեղություն ստացած հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահի ապահովմանը և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանմանը, երեխայի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակման խնդրին, նման տեղեկությունների տարածման նկատմամբ զգայուն մոտեցման անհրաժեշտությանը, ինչպես նաև այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնված խնդիրներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ