![]()
Իրանի բանակը հայտարարել է, որ նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան մարտական անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող «Ալի Ալ Սալեմ» ռազմաբազայում տեղակայված ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման հարթակներին։
Ըստ բանակի հայտարարության՝ «Ալի Ալ Սալեմ» ավիաբազան կարևոր ռազմակայաններից է, օդային փոխադրումների հիմնական կենտրոնը և ռազմական ուժերի՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջան մուտքի դարպասը։ Այն կենտրոնական դեր ունի տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի ռազմավարության և լոգիստիկ ապահովման գործում։
«Իրանի պաշտպանության հարցում մենք չենք խոնարհվում որևէ ուժի առջև, ընդհակառակը՝ ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի մեր պատասխանը կլինի վճռական, ջախջախիչ և առանց աշխարհագրական սահմանափակումների»,- հայտարարել է Իրանի բանակը:
Պայթյունների ձայներ են լսվել Բահրեյնի ամերիկյան ռազմաբազաներում։
Երկրի Ներքին գործերի նախարարությունը նախազգուշացում է տարածել և մարդկանց հորդորել է պահպանել հանգստություն և պատսպարվել մոտակա ապահով վայրում։
Ըստ լրատվամիջոցների՝ թիրախավորվել է «Շեյխ Իսա» ավիաբազան։ Միևնույն ժամանակ Al Jazeera-ն հաղորդում է, որ Քուվեյթը և Բահրեյնը հայտնել են իրանական օդային հարձակումը հետ մղելու մասին։
![]()