![]()
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրման նպատակով 2027 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը՝ 2027թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում։
«Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2027թ. հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2027թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը»,- ասվում է որոշման նախագծում:
![]()