![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին: Նա վրդովվել է տարածքներ զիջելու և Սահմանադրությունը իբր Ալիևի պահանջով զիջելու մասին հարցից:
«Դուք որ Սահմանադրություն եք ընդունել, գնացել եք էստեղ-էնտեղ, ամեն տառի համար համաձայնություն եք ստացել:
Մենք շատ հստակ ասելիք ունենք, թող ձեզ համար էլ հստակ լինի, որ ճանապարհը, որ մենք անցել ենք, շատ դժվար, տառապալից ճանապարհ է եղել, մենք Հայաստանը հանել ենք ձեր սարքած թակարդից:
Դուք ՀՀ-ն պատկերացնում եք որպես ֆորպոստ և փակուղի, մենք այդ փակուղուց հանել ենք, դուք ինչի՞ եք պաշտպանում էս Սահմանադրությունը՝ որովհետև այն օլիգարխիայի Սահմանադրություն է, կոռումպացված դատական համակարգի Սահմանադրություն, ընտրակեղծիքների և ընտրակեղծարարների Սահմանադրություն։
Մեր նոր Սահմանադրություն ունենալու օրակարգը մենք ողջունել ենք, ընդունել ենք 8 տարի առաջ և ուրախ ենք, որ դրանով կարողանալու ենք ՀՀ-ին բերել անշրջելի խաղաղություն: Իսկ ձեր ուզածն ի՞նչ է՝ որ պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլիարդներ վաստակեք, զորամասերից գողանաք բանակից փախածներով ու վայնասուն բարձրացնեք:
Ձեր պատասխանատվության ժամը եկել է, և դուք հերթով գտնում եք ձեր տեղը՝ ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում»,- ասել է վարչապետը:
![]()