Երևանում թմրանյութ իրացնելու կասկածանքով 20-ամյա կին է ձերբակալվել. հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանա

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ տելեգրամյան հավելվածի միջոցով ձեռք է բերում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։

Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի գործընկերների հետ։

Նոյեմբերի 13-ի երեկոյան ժամը վեցին մոտ, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտային հարակից ավտոտնակների մոտ 20-ամյա անձը ձերբակալվել ու ներկայացվել է Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր գույների կպչուն ժապավեններով 10 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 25 գրամ էր։

Ըստ նրա՝ փաթեթներում մարիխուանա է եղել, որը ձեռք էր բերել իրացման նպատակով։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նրա տեղադրած ևս երեք փաթեթ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին։

Կինը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ