Մենք կարծում ենք՝ Ադրբեջանի երկաթուղուն պետք է միանա մեր երկաթուղին. Փաշինյանը՝ Բայրամովի հայտարարության մասին

«Կա մի այսպիսի նրբություն․ երկաթուղին կառուցվում է և պետք է միանա մեկ այլ երկաթուղու։ Ես հասկանում եմ, որ մենք ուզում ենք մեր ինքնիշխան երկաթուղին կառուցել, որը Մեղրիի շուրջ պտույտներ է գործում և չի միանում ոչ մեկին, բայց դա ձեր պատկերացումն է»:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի երկաթուղուն պետք է միանա մեր երկաթուղին, և տեխնիկական պարամետրերը պետք է ակտիվորեն համաձայնեցվեն։ Դա է պատճառը, որ ստեղծվել է նաև աշխատանքային եռակողմ խումբ»,- մանրամասնել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ