![]()
«Դու արջ «քորող» ես, դու գողի սպասարկող ես, դու ավելի վատն ես, ես ինքս եմ տեսել՝ ոնց էիր Մանվել Գրիգորյանի կոստյումը բռնած ման գալիս, որ հագցնես. ափսոս, որ գիտական աշխատանքը թողել ես, ես եմ տեսել, ինձ չեն պատմել, կոստյումը բռնած, էս բռնած, էն բռնած ման էիր գալիս»:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով իրեն հարց ուղղած պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին։
«Դու կոստյում բռնող ես, դու դամաշնիկ բռնող ես, դու ավելի վատն ես:
Ես զինվորի սնունդը չեմ գողացել ոմանց նման, հետո տարել, մատուցել գեներալ Մանվելին, արջերին։ Դու գողի սպասարկու ես, դու ավելի վատն ես, գողի «աբսլուգ» ես, արջ քորող ես, դամաշնիկ բռնող ես։ Գաղտնիք կա՞, որ Մեսրոպ Մանուկյանը եղել է Մանվել Գրիգորյանի «աբսլուգը»։ Մի հատ էլ գալիս հոխորտում է՝ կոռուպցիա։ Կոռուպցիա ասելիս մի հատ քեզ նայիր հայելու մեջ, շեֆիդ նայիր»,- շեշտել է նա։
![]()