![]()
«Էն ուժերը, որ ուզել են մեզ կառավարել՝ սկսած 1870-ականներից, երբ ուզել են մեր գիտակցությունը մթագնի, ասել են՝ «թուրք, թուրք, թուրք» և վերջ, գիտակցական համակարգը լրիվ խառնվել է»:
Այս մասին Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ դուք՝ հիմա որպես խորհրդարանական մեծամասնություն, թո՞ւյլ չեք տալիս ինձ, որ գնամ Ալիևի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրեմ: Եթե թույլ չեք տալիս, ես չգիտեմ ուրիշ ձև խաղաղություն հաստատելու:
Ես Ալիևի հետ պետք է թուղթ ստորագրեմ, արդեն մեկը ստորագրել եմ, մի հատ էլ պետք է ստորագրեմ, որ խաղաղությունը դառնա անշրջելի»,- ասել է նա։
![]()