![]()
«Հայրս իր կառուցած բենզալցակայանը սպառնալիքների ներքո տարիներ առաջ հանձնեց գեներալ Մանվել Գրիգորյանին», — «Ազատության» հետ զրույցում ասաց Էջմիածնի բնակիչ Հայկ Թորոսյանը:
Հարցին, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, Թորոսյանը պատասխանեց․ — «Հայրիկին ասում էին, որ եթե քո ընտանիքի մասին չես մտածում, մտածիր ընտանիքին մասին, դու չես պատկերացնում ում հետ գործ ունես, մենք կատարում ենք Մանվել Գրիգորյանի հրամանը և պետք չի անցավ գլուխդ դնես ցավի տակ․․․ այսպիսի սպառնալիքներ:
Մեզ դպրոց տանելիս կամ բակում, փողոցում կանգնում էին իրենց օգնականների մեքենաները՝ ցույց տալով, որ տեսեք, ձեզ հետևում ենք: Եթե պապան տանը չէր լինում, սպասում էին բակում, փողոցում:
Ասում էին՝ իզուր ես ժամանակ շահում, քանի որ հետևանքները կարող են լինել անդառնալի, որդի ունես, երեխաներ ունես, մտածիր իրանց մասին, մտածիր, որ ընտանիքդ փրկես, Մանվել Գրիգորյանը ուզում ա էդ կալոնկեն, մենք չեն կարա չգալ-չգնալ, չես կարող չտալ»:
![]()
Հայկի հայրը՝ Պետրոս Թորոսյանը ստիպված է լինում իր կամքին հակառակ բենզալցակայանը զիջել Մանվել Գրիգորյանին՝ առանց գումար կամ որևէ այլ փոխհատուցում ստանալու:
![]()