Հայատյացության ոգով դաստիարակելու ևս մեկ դրսևորում. Ադրբեջանցի երեխաների նախագծած խաղալիքը

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը X-ի իր էջում կիսվելէ տեսանյութով, որը ցույց է տալիս Ադրբեջանցի երեխաներին ֆաշիզմի, այլատյացության և հայատյացության ոգով դաստիարակելու ևս մեկ դրսևորում։ Երեխաները ստեղծել են խաղալիք, որը կրակում է զինվորի վրա։

«Խելացի պաշտպանական համակարգ»՝ նախագծված երեխաների կողմից Բարդայում գտնվող Ադրբեջանի կառավարության STEM կենտրոնում։

Ավտոմատացված ձայնը հայերին ասում է, որ «լքեք այս շրջանը» մինչև խաղալիք տանկը կրակի, հետո ձայնը ծիծաղում է և ասում «Ne oldu Paşinyan»,- գրել է լրագրողը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ