Չեմ կարող ընկերոջս ասել` մինչև արյան վերջին կաթիլը կռվի մի հողի համար, որը 2010-ին համարել են ադրբեջանական

Երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը կարևորել է ս.թ. ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, և հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել:

Վարչապետ Փաշինյանը նաև դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։ Նա նշեց, որ նախ կանդրադառնա այդ հեռախոսազանգին ոչ միայն Տավուշի երեք գյուղերի հիշատակման կոնտեքստում, այլև այն կոնտեքստում, որ Բլինքենը զանգահարել է նաև Իլհամ Ալիևին, և երկու հեռախոսազանգերի բովանդակության համադրությունը թերևս ահագին բան ցույց է տալիս այն իմաստով, որ այդ զանգի հիմնական նպատակն այն է, որպեսզի կողմերին խրախուսեն շարժվել առաջ, և հետքայլ չլինի։

«Ըստ որում, այստեղ հետքայլի մտահոգություններն ավելի շատ Ադրբեջանի դաշտում են, որովհետև ոչ միայն Բլինքենը, այլև մի շարք միջազգային դերակատարներ, որոնք Հարավային Կովկասում ներգրավվածություն ունեն, լուրջ կասկածներ ունեն, որ այս գործընթացն այնքան էլ Ադրբեջանի սրտով չէ, որն անցած 2-3 տարիների ընթացքում ի ցույց է դրել Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները թե՛ Սյունիքի, թե՛ նույն Տավուշի, թե՛ նույն Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերի մասով։ Եվ բոլորն էլ հասկանում են, որ եթե հանկարծ հետքայլ լինի, ապա դա կավարտվի շատ մեծ ողբերգությամբ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Այնուհետև քաղաքագետն ասաց, որ ինքը չի կարող Տավուշում բնակվող իր մանկության ընկերոջը՝ Վահեին, գնալ ասել՝ կանգնիր այն հողի վրա, մինչև արյան վերջին կաթիլդ կռվիր այդ հողի համար, ոչինչ որ Նաիրա Զոհրաբյանը և նախկին բոլոր իշխանությունները այդ հողը 2010 թվականին ընդունված վարչատարածքային օրենքով համարել են ադրբեջանական։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ