Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվելով 35 սահմանային սյուն։

Կառավարության հաղորդմամբ՝ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրված էր 28 սահմանային սյուն, ինչը կազմում էր նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի՝ Տավուշ-Ղազախ հատվածում առաջին սահմանային սյունը տեղադրվել էր 2024 թվականի ապրիլի 23-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ