«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև. Աստանայի միջնորդության մասին խոսք չկա». Ղազախստանի ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը Աստանայում ճեպազրույցի ժամանակ։ «Իսկապես, այդպիսի բանակցություններ ծրագրվում են մեզ մոտ՝ Ալմաթիում: Մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ: Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև: Խոսքը Աստանայի միջնորդության մասին չէ: Մենք միայն ցուցաբերում ենք բարի կամքի ծառայություն, այսպես կոչված՝ good office»,- ասել է նա։

Եթե այս երկու կողմերը հասնեն խաղաղության, և դա ստորագրվի մեզ մոտ, ապա դրական էֆեկտը կազդի ոչ միայն Ղազախստանի, այլև ողջ տարածաշրջանի վրա, հավելել է Սմադիյարովը։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են հանդիպել Ղազախստանում, սակայն հանդիպման օրը դեռ հայտնի չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ