Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե, իր տեղեկություններով, քաղաքացիները հանել են Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրված բաժանարար սյուներից մի քանիսը:

«Հայկական ժամանակ»-ի՝ ուժային կառույցների աղբյուրների փոխանցմամբ՝ տեղեկությունները բացարձակ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը:

Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվելով 35 սահմանային սյուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ