ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Իրավագետ Արտաշես Խալաթյանի նկատառմամբ՝ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնած հեռախոսազանգերը ևս մեկ անգամ փաստում է, որ Նահանգները ակտիվորեն հետևում է երկու կողմերի միջև սկսված սահմանազատման գործընթացին և իր ներկայությունն արձանագրում բանակցային փուլերին։

«Ըստ էության՝ սա ԱՄՆ-ի կողմից փորձ է ձեռքը պահել զարկերակին, քանի որ ակնհայտ է՝ սահմանազատման գործընթացում տարբեր դերակատարներ փորձում են իրենց նախաձեռնությունը ու մասնակցությունը ունենալ, այդ թվում՝ Ռուսաստանը և Թուրքիան։ Այս փուլում Միացյալ Նահանգները կանգնած է հայկական շահերի պաշտպանության դիրքերում, և ԱՄՆ-ի համար կարևոր է հետևել, թե ինչ է կատարվում. Ադրբեջանը ստանձնո՞ւմ է իր հանձնառությունները, թե՞ ոչ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Զրուցակիցը կարծում է, որ այս հեռախոսազանգերը հատկապես Ադրբեջանի համար ազդակ են ԱՄՆ-ից, որ որևէ հարձակում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթույլատրելի է համարվելու։

Վերջինս նաև նկատում է՝ եթե ՀՀ վարչապետի հետ հեռախոսազանգի տեքստային բովանդակությունից պարզ է դառնում, որ դրանում ավելի շատ հօգուտ Հայաստանի հայտարարություններ են եղել, ապա Ադրբեջանի դեպքում՝ զգուշացում պարունակող մեսիջներ։

«Այսինքն՝ ԱՄՆ-ն ասում է՝ Ալիև, եթե կարմիր գծերը խախտվեն, որոնցից է, օրինակ, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները Ադրբեջանում, հարաբերությունները լավ չեն ընթանա, իսկ եթե որևէ խախտում չլինի, ապա Նահանգները պատրաստ է համագործակցել բոլոր ոլորտներում։ Դա վերաբերում է նաև Ալիևի կողմից Արևմուտքի հետ բանակցություններում ստանձնած պարտավորություններին, որոնց դեպքում էլ անտեսումը բացասական հետևանք կունենա, իսկ դրանց հետևելը՝ միայն դրական։ Այստեղ բավականին մեծ մարաթոնային վազք է սպասվում, որովհետև այնպես չէ, որ այդ հարաբերությունները լիակատար լավ են ընթանում։ Հայաստանը ևս պետք է թույլ չտա, որ նախկինում իր տարածքների օկուպացված լինելու հանգամանքը սառեցված մնա»,- կարևորում է նա։

Խալաթյանը նաև բառախաղ է նկատում Ադրբեջանի և ՀՀ վարչապետի հետ Բլինքենի հեռախոսազրույցներում․ «Կա նման տեսակետ նաև։ Սովորաբար հեռախոսազանգերի բովանդակության հրապարակումը երկու կողմերը համաձայնեցնում են թե՛ բովանդակությունը, թե՛ չափը։ Ադրբեջանական կայքերում Բլինքեն-Ալիև հեռախոսազանգը ուշ է հրապարակվել, դա էլ խոսում է, որ այնտեղ եղել է Ադրբեջանին ոչ ձեռնտու խոսակցություն։ Գուցե դժվար է եղել, որ ԱՄՆ-ն չհամաձայնվի դրանք չհրապարակելը, որի մի մասը մենք տեսնում ենք, մասնավորապես՝ Ադրբեջանին կոչ է արվել պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները և ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց։ Մեր դեպքում այդպիսի խնդիր չի եղել, ամեն ինչ եղել է Հայաստանի պաշտպանությանը ուղղված»։

Ըստ իրավագետի՝ Միացյալ Նահանգները նաև զգուշացրել է Ադրբեջանին դուրս չգալ միջազգային իրավունքի սահմաններից և դրանք պահել Հայաստանի հետ հարաբերություններում, ինչպես նաև չփորձել որևէ քաղաքական կամ այլ ճնշումներով Հայաստանից միակողմանի զիջումներ կորզել։

Ընդհանուր առմամբ, զրուցակցի կարծիքով, հեռախոսազանգը ապացուցում է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Հայաստանին միայնակ թողնել ՌԴ-ի, Թուրքիայի ու Ադրբեջանի եռանկյունու

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ