Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա սահմանի նոր նկարագրություն է արվում։

Այս ամասին «Ազատության» հետ հարցազրույցում տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կողմերը որևէ փաստաթուղթ ստորագրում են, երբ սահմանին սյուներ են տեղադրում ու սահմանագծում իրականցնում։

«Սյուների միջև նաև նկարագրվում է փաստաթղթով, թե ինչպես է անցնում սահմանը», — ասել է Թորոսյանը:

«Ազատության» հարցին՝ ո՞ր փաստաթղթով, պատգամավորը պատասխանել է․

«Երկու հանձնաժողովները դա նկարագրում են։ Եվ նաև լինելու է Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացում։ Կա՛մ դա կլինի միջպետական համաձայնագիր՝ վավերացումով, կա՛մ առանձին օրենք։ Էդ մասով ենթադրում եմ մեր իրավաբաններն աշխատում են»:

Դիտարկմանը՝ երբ սյունը տեղադրվեց, դրա մասին պե՞տք է լինի ինչ-որ փաստաթուղթ, Թորոսյանն ասել է․

«Կա արդեն, դա միջպետական համաձայնագիրն է Ալմա Աթայի, որ 2 պետությունները միացել են և ասել են, որ ճանաչում են։ Հիմա այդ ճանաչումը գետնի վրա ամրագրելը….., որովհետև մենք նոր սահման չենք գծում։ Նոր սահման գծելը ուրիշ իրավական ընթացակարգ է ենթադրում, բայց սա մեր ունեցած, 2 պետությունների միջև եղած սահմանի պարզապես գետնի վրա ամրագրումն է»:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։

Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվելով 35 սահմանային սյուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ