Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Ապրիլի 29-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպի գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտերից մեկում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները մոտ 1 ժամ 5-7 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել դաշտերում և ի վերջո գտել են դեպքի վայրը: Հայտնաբերել են մահացածին, ում կողքին եղել է հրազեն, մարմնի կողքին՝ զամբյուղի մեջ, հայտնաբերել են սպանված շանը:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանում բնակվող 55-ամյա Ալեն Ծ.-ն է:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, նշել են, որ, ըստ մահացածի ազգականների, մինչ դեպքը նա հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել հարազատներին ու հայտնել, որ գտնվում է ինչ-որ դաշտում, որից հետո իր անվամբ հաշվառված հրազենով կրակել է շան վրա, ապա՝ ինքնասպան եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ