«Մատերի վրա կարող ենք հաշվել այն երկրները, որոնք ինքնուրույն կարող են իրենց անվտանգությունն ապահովել». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վարչապետը պատերազմին պատրաստ լինելու մասին հարցին ի պատասխան նշել է, թե ճիշտ չէ անվտանգության ոլորտին առնչվող նուրբ հարցերը քննարկել հրապարակային. «Մենք պետք է խոսենք նրան մասին, թե ինչպես կարող ենք կառավարել իրադրությունը։

Աշխարհում գոյություն ունեցող երկրների 70 և ավելի տոկոսն ինքնուրույն չի կարող ապահովել իր անվտանգությունը։ Ես շատ մեղմ ասացի 70 տոկոսը։ Մատերի վրա կարող ենք հաշվել այն երկրները, որոնք ինքնուրույն կարող են իրենց անվտանգությունն ապահովել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ