Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Երբ թեմաների մեջ խորանում ենք, տեսնում ենք, որ կան բազմաթիվ պրոբլեմներ՝  սողանցքներ, և պրակտիկան էլ թույլ է տալիս, որ դրանք լայնորեն օգտագործվեն:

Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով զինծառայությունից ազատվելու դեպքերին: 
«Մեր իրավապահ համակարգում, եթե չասեմ բազմաթիվ, ապա գոնե մի քանի նման աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային համակարգի, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ սխեմաներ են գործում և ՊՎԾ վերահսկողության ստուգումների արդյունքում զարմանալի փաստ հայտնաբերվեցինք, որ անկեղծ ասեմ իմ մտքով նման բան չէր էլ անցել: Արձանագրվում է, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց հետո դա հնարավոր չէ նույնականացնել, էն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյալն է, թե տիպային կիստա ունենք, որ «քսերոքս»-ով բոլորի գործերի մեջ դնում ու ազատում ենք։ Այսպիսի խորը խնդիրներ ու պրոբլեմներ կան»,- նշեց վարչապետը: 

Վերջինս նկատեց՝ ո՞ւմ մտքով կանցի, որ երկրի էլիտար երկու մասնագիտություն ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա՝ ընդդեմ պետության:

«Եվ շատ էական է, որ այս ահազանգերը, իրավիճակները մենք այդ համակարգերից չենք ստացել, այդ համակարգերը չեն մեզ կարմիր դրոշ ծածանել, որ ժողովո՜ւրդ, ստեղ պրոբլեմ կա, կարգավորեք: Մենք լրիվ ուրիշ դեպքերով, ուրիշ տեղերով, պտտվելով գնացել հասկացել ենք, որ ստեղ խնդիր կա: Պետական համակարգի ամբողջ աշխատանքի իմաստը դրա մեջ է, որ այն առաջնային օղակների մարդիկ, երբ դրա հետ առնչվում են, պետք է պետությանը՝ Կառավարությանն ասեն՝ հարգելի Կառավարություն, սենց պրոբլեմ կա: Մեկը չի ասում՝ Կառավարություն, բա՞ չես նայում, որ մեզ համար սողանցքներ ես թողել»:

Վարչապետը նաև հարցադրում արեց՝ բա՞ ինչու առողջապահության առաջնային օղակը չի զեկուցել մինչև նախարար, ինչո՞ւ պաշտպանության առաջնային զորահավաքային օղակը չի զեկուցել մինչև նախարար: 

«Կարո՞ղ է՝ պետք է խումբ ձևավորենք, էս այս հարցի պատասխանը ստանանք. որովհետև մարդիկ համարել են, որ վա՜յ էս ինչ լավա։ Պետության ճգնաժամը ստեղ է, ես չեմ հիշում մի դեպք, որ մեզ առաջնային օղակներից նման զեկույցներ եկած լինի: Խորը համակարգային, պետական համակարգի ճգնաժամն այստեղ է երևում, որ մարդը էդ չարաշահման՝ կոռուպցիայի ակնունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալա, ոչ մի պրոբլեմ, շուտ արա՛, թող գնա ստեղից, մենք մեր գործն անենք: Սա կատաստրոֆա, է և մեր նախարարներն էլ պետք է հետևություն անեն սրանից. ովքեր զբաղվել են այս ամեն ինչով, էլ չպիտի զբաղվեն»,- նշեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ