Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

 

Հայաստանի խորհրդարանական ընդդիմության հայտարարությունները ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացների վերաբերյալ ընդամենը մեկ նպատակ ունեն՝ հրահրել պատերազմ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը՝ խոսելով ԱԺ ընդդիմության՝ Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ ներկայացրած նախագծի մասին, որը իշխող ուժը մերժել է:

«Խնդիրն այն է, որ պետք է գտնել մի սկզբունք, ու հասկանալ, թե որ թվականի քարտեզներով է դա իրականացվելու։ Հիմա Արևմուտքը, Հայաստանը համաձայնել են սկսել սահմանազատումը Ալմա Աթայի հռչակագրով, դրան իբր համաձայնվել է նաև Ադրբեջանը, բայց փաստացի ի՞նչ է ասում ընդդիմությունը՝ սահմանազատումը սկսենք 1993 թվականի շփման գծի պատկերով, զինվորները կանգնած լինեն այնտեղ, որտեղ կանգնած են եղել։ Դա չի ընդունի որևէ երկիր, միջազգային հանրությունը։ Չենք կարող տեղից վեր կենալ ու առաջարկություններ անել։ Եթե այդպես լինի, մենք կարող էինք նաև առաջարկել սկսել 1918 թվականի քարտեզներով, երբ Ադրբեջանը այդ ժամանակ չի եղել։ Ստացվում է, որ հռչակագիրը չեն ընդունում միայն Ռուսաստանը և ՀՀ ընդիմությունը»,- նկատում է նա։

Այսինքն՝ այս գործողությունները տանում են դեպի պատերազմ, համոզված է Դալլաքյանը․ «Եթե ինչ-որ միջնորդի մասին չեն խոսում, ըստ էության, դա են ուզում․ Ադրբեջանին ասենք՝ չենք գնում սահմանազատման ու գնում ենք պատերազմի, բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք ժողովուրդը պատրաստ է դրան։ Ռուսաստանը արդեն հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ պայքարում մեր դաշնակիցը չէ, Արևմուտքին անընդհատ ասում են՝ այստեղ գործ չունեք։ Մենք էլ չենք կարող Թուրքիայի ու նրա դաշնակիցների հետ պայքարել»։

Ըստ նրա՝ Տավուշում բողոքի ակցիաներ սկսելով, սահմանազատման մասին ոչ լեգիտիմ հայտարություններ անելով և Ալմա Աթայի հռչակագիրը համարելով անհասականալի իրավապայմանագրային բազա՝ ընդդիմությունը չի թաքցնում նաև Ռուսաստանի ազդեցությունը իր նկատմամբ, ինչպես նաև, բացի պատերազմական գործողություններից, նպատակ կա ՀՀ ինքնիշխան տարածքում հասնել խաղաղապահների տեղակայմանը։

«Անընդհատ խոսում են Ռուսաստանի ներկայության մասին տարածաշրջանում, Ալիևն էլ դա հայատարարեց օրերս՝ Պուտինի հետ հանդիպումից հետո՝ հստակ մեսսիջ ուղարկելով Արևմուտքին։ Չէ՞ որ 2020 թվականի պատերազմն էլ այդ ներկայության պահպանման համար էին հրահրել։ Այս պահին ևս կարող են հրահրել կոնֆլիկտ՝ օգտագործելով հասարակության մեջ լեգիտիմ անհանգստությունները, հայտարարեն, թե դուրս չեն գալիս այդ տարածքներից։ Ադրբեջանն էլ հայտարարել է, որ եթե տեղի բնակչությունը դուրս չգա, ապա իրենց զինվորականները դա կանեն։ Հիմա սցենարը այսպիսին է․ կգա մայիսի 15-ը, կհնչեն հայրենասիրական կոչեր, երևանցիները կշարունակեն ակցիաները, որովհետև տեղի բնակչությունը իրենց չի աջակցում, Ադրբեջանը մի կրակոց կանի, կհայատարարի, որ Հայաստանը խախտում է պայամանվորվածությունները, ՀՀ-ն էլ ստիպված կդիմի Ռուսաստանին, քանի որ Ալիևը դեմ կլինի եվրոպական դիտորդներին, այդպես խաղաղապհաները կլինեն մեր տարածքում»,- ասում է նա։

Վերջինս նկատում է, որ ընդդիմությունը իր աշխատանքը Հայաստանում համաձայնեցնում է Ադրբեջանի հետ․ «Անմեղության կանխավարկաից ելնելով՝ չենք կարող ասել, թե նաև ֆինանսավորվում են, բայց սինխրոն աշխատում են։ Մի բան ակնհայտ է, որ գործում են իրենց տիրույթում։ Ռուսաստանը վերահսկում է այդ գործողությունները։ Մեկ այլ թեժ կետ էլ կա․ կփորձեն վարչապետ Փաշինյանին դնել վատ վիճակում և ստիպել ստորագրել Նոյեմբերի 9-ի նման փաստաթուղթ։ Նույն սցենարն են կիրառում, ինչ 2020 թվականին էր, այսինքն՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում շուտով ընտրություններ են սպասվում, աշխարհը խառն է, և, այսպես ասած, «արագի մեջ» պետք է բախում հրահրել ու պարտադրել գնալ նման քայլի»։

Դալաքյանի խոսքով՝ Հայաստանը այս իրավիճակում պետք է պատասխանատվության ենթարկի ընդդիմությանը, հակառակ պարագայում կլինի այն քաղաքականությունը, որը ըդդիմությունը իրագործեց Լեռնային Ղարաբաղում։

«Իրենցից մեկը ասաց՝ մեր տղան է Շահրամանյանը, մինչ այսօր իրենք որևէ դատապարտող հայտարարություն չեն արել՝ կապված ռուս խաղապահների ԼՂ առաքելության հետ։ Հակառակը՝ փորձում են ԼՂ էթնիկ զտումը բարդել Հայաստանի վրա։ Այստեղից կասկած է առաջանում, որ միանշանակ այս ուժերը սպասարկում են այլ երկրի շահերը։ Այս ընդդիմությունը չպետք է հայտնվեր խորհրդարանում, պարզ է, որ մարիդկ իրենց ձայն չեն տվել, օգտագործել են կաշառքների մեթոդը։ Հիմա Հայաստանը վտանգավոր ճանապարհի է, ու ներքին խժդժությունները ավելի մեծ ռիսկեր են պարունակում»,- ասում է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ