«Քոչարյան & Սաթիկ» բարի ավանդույթները շարունակվում են

Փաստորեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքում ավանդույթները չեն խախտվում։ «Ավանդապաշտ» այս ընտանիքում պահպանվում են բոլոր ավանդույթները։ Ժամանակին Քոչարյան ավագի «ախռանիկները» Երևանի սրճարանի զուգարանում մարդ էին սպանում, այսօր՝ նրա թագաժառանգի «ախռանիկներն» այս ուղղությամբ սկսել են կատարել առաջին քայլերը։

Այսօր հայտնի դարձավ, որ Քոչարյան կրտսերը, որն այս օրերին զբաղված է ճոխ հարսանյաց հանդեսներին մասնակցելով և «զույգ ծաղիկների» մասին կենացների դադարում Տավուշը փրկելով՝ բոլոր կետերով պահպանում է ընտանեկան ավանդույթները։ Այսօր Լևոնի «ախռանիկը»՝ իբր հանուն եկեղեցու, քաշքշել է լրագրողի, որը «տհաճ» հարցեր է տվել խումհարից նոր դուրս եկած «արքայազնին»։

Այս պատմության մեջ սակայն ուշագրավն այլ բան է։ Խոսքի ազատության ոտնահարման մասին բարբաջող «ժուռնալիստների միություն» կոչվող կառույցի «թագուհու», Սաթիկ Սեյրանյանի լռությունը։

Եթե միջադեպի հերոսը լիներ իրենց «կռուգի» լրատվամիջոցի լրագրողը, ապա վստահաբար տիկին Սաթիկը և նրանով տարվածները հիմա մի քանի լայվ էին կազմակերպել ու ամոթանք էին տվել ՀՀ իշխանություններին՝ «խոսքի ազատության ոտնահարման» մասին անհիմն թեմայով։ Սակայն Սաթիկը լռում է, լռում են նաև բոլոր նրանք, ովքեր շուրջպար են բռնել նրա շուրջը։

Իսկ լռում են, որովհետև «Ժուռնալիստների միություն» կոչվող սովետական հնությունը շարունակում է լրագրողների միջև սև և սպիտակ բաժանարար գծեր քաշել, որովհետև իրենց համար արժեք է ոչ թե խոսքի ազատությունը, այլ փողի քսակը։ Ժուռնալիստների միությունը, ի դեմս Սաթիկ Սեյրանյանի, դարձել է Ռոբերտ Քոչարյանի դրամարկղը, որտեղ եթե նախկինում մանրը թողնում էր Քոչարյան ավագը, ապա այսօր՝ արդեն Քոչարյան կրտսերը։

Մկրտիչ Իսրայելյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ