Civic.am-ը պահանջում է հրապարակել այն առողջական խնդիրը, որով երիտասարդը ազատվել է բանակից

Լևոն Քոչարյանի ախռանիկ-օգնականը, որ այսօր հարձակվել է Civic.am-ի լրագրողի վրա՝ հայրենասիրական, եկեղեցապաշտական դրդումներով ՉԻ ԾԱՌԱՅԵԼ ԲԱՆԱԿՈՒՄ։

Չի ծառայել առողջական խնդիրների պատճառով (չշփոթել դատավոր հայրիկի որդի ու կամ Քոչարյանների ընտանիքին մտերիմ լինելու հետ)։
Իհարկե, դատելով նրանից, որ ախռանիկ-օգնականը շատ առողջ ու մարզված տեսք ունի՝ Civic.am-ը պահանջում է հրապարակել այն առողջական խնդիրը, որով երիտասարդը ազատվել է բանակից։

Հիշեցնենք, որ այսօր հարձակման ենթարկված լրագրող Դավիթ Լևոնյանը պատվով ծառայել է բանակում և էլի բաներ, որոնց մասին Դավիթը խոսել չի սիրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ