Ոչ մի ուսուցանող, զերծ պահող սոցիալական գովազդ չկա, գումարները որտե՞ղ ենք մենք ծախսում. Խաչատուր Սուքիասյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստում Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին։

«30 տարի է ՀՀ-ում այս ոլորտը չի կարգավորվում՝ պետություն-մամուլ, քաղաքացի-մամուլ, որովհետև ամենաոչթափանցիկ ոլորտն է մեր գնահատականով։ Մենք ոնց ենք լուծում գտնելու, այլ կազմակերպություններ 10 հազար դրամի խախտում են անում՝ խնդիրներ են ունենում։ Պետք է ամեն ինչ թափանցիկ լինի․ ովքե՞ր են այդ գումարները հատկացնում, այդ գումարներն արդեն հարկ վճարված գումար են, որտեղի՞ց են այդ գումարները այդ կարգի կազմակերպություններին։

Սոցիալական գովազդների խնդիրներ ունենք․ մենք հասարակությանը պետք է ասենք այն իրականությունը, որը գոյություն ունի․ ոչ մի սոցիալական գովազդ չկա, մենք այդ գումարները որտե՞ղ ենք օգտագործում․ ոչ մի ուսուցանող, զերծ պահող, ոչ մի այդպիսի գովազդ չկա։ Միայն Առողջապահության նախարարությունն է՝ ծխելը արգելվում է, շաքարի օգտագործման մասին։ Կուզենայի բովանդակությունը փոխվեր։

Ես շատ կարևոր բան եմ ուզում ասել. այլ երկրներում ավելի ազատ է և թափանցիկ, ով ասեց, որ ասում են գումար բեր ֆոլգայով փաթաթած կամ այլ կերպ տար բաժանիր»,- նշել է Սուքիասյանը։

Նա նաև շեշտել է, որ իրեն անհանգստացնում է այն, որ 10 հոգով ՀԿ են ստեղծում, ոնց ուզում, ինչ ուզում անում են։

Անդրադառնալով Հ1-ին՝ նա նշել է. «Օրինակ՝ Հ1-ը տնտեսվարողների տված բյուջեով է աշխատում, ցույց է տալիս լողավազանի մեջ նստած մեկը կիթառ է նվագում, այդ ճաշակը ո՞վ է թելադրում»։

«Մի քանի տարի է առավոտը միացնում տեսնում ես չգիտես ինչ, ճաշակը ո՞վ է թելադրում մեզ»,- ասել է Սուքիասյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ