Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

«Վերջին օրերին շարունակ կիրառվում է «Ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց» տերմինը, ուշադիր տեսանյութերն են նայում, հենց ոստիկանը մեկի ձեռքն է ոլորում՝ մի հանցագործի, մի օրինախախտի, ասում են՝ ըհը, «ոստիկանը բռնի ուժ կիրառեց»»:

Այս մասին այսօր ԱԺ-ում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ տպավորություն է ստեղծվել, թե բոլոր այն գործողությունները, որոնք ոստիկանը կարող է օրենքով կիրառել, բռնի ուժ է: Դա միջազգային հանրության տարբեր կարծիքներ է վերափոխում:

«Պետք է ասեմ, որ ոստիկանության մասին օրենքի 29-չդ հոդվածում նշված են այն դեպքերը, երբ ոստիկանը պարտավոր է ֆիզիկական ուժ կիրառել: ԵԹե այլ միջոցներով, մեթոդներով հնարավոր չէ կանխել իրավախախտումը, հանցագործությունը, ոստիկանը պարտավոր է կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ընդհուպ օրենքով սահմանված խիստ դեպքերում՝ զենք, հրազեն»«-նշեց Խաչատրյանը:

Նա մանրամասնեց, որ թեև ֆիզիկական ուժի կիրառումը բացառիկ միջոց է, բայց ոստիկանը որոշակի պայմաններում դա պետք է կիրառի: Ֆիզիկական ուժ կիրառելու մեջ մտնում են ձեռնամարտի հնարքներ, ձեռքի ոլորում:

«Մենք տեսնում ենք, որ ոստիկանները խնդրում են, համոզում են դադարեցնել իրավախախտումները, խուլիգանական դեպքերը, այլոց տրանսպորտային միջոցները ջարդելը, ազատել ճանապարհը, մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքն ապահովել և այս հորդորներն անընդհատ հակազդեցության են հանդիպում: Ի՞նչ աներ ոստիկանը, ձեռքը թափ տար, ասեր չստացվե՞ց: Իհակե՝ ոչ, ոստիկանը պետք է այլ միջոցների էլ դիմի, պետք լինի՝ անգամ օրենքով սահմանված դեպքերում իր և շրջապատի անվտանգության ապահովման համար զենք կիրառել»,-ասաց Խաչատրյանը՝ կոչ անելով ընդդիմությանը մտածել, թե եթե խմբով ճանապարհ փակվեր, մեքենաներ ջարդվեր Ֆրանսիայում կամ Անգլիայում, ոստիկանն ինչպես էր վարվելու իրենց հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ