Դավիթ Գյուրջինյանը՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները:

Մոտ 3 շաբաթ առաջ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունների արդյունքում դոցենտ Դավիթ Սևանի Գյուրջինյանը միաձայն ընտրվել էր բուհի ռեկտորի պաշտոնում։

Գյուրջինյանը 2023 թվականի մարտի 16-ին նշանակվել էր Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։

2023-ին բուհի ռեկտորի ընտրության հետ կապված դատարան երկու հայց կար ներկայացված:

Մեկը ռեկտորի ընտրության ժամանակ առաջադրված թեկնածու, ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը։

Մյուս հայցը ներկայացրել է բուհը, որպեսզի Կառավարությունը հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ