Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. Մխիթար Հայրապետյան

Ռազմաարդյունաբերության ոլորտի հետ կապված ամեն բան չէ, որ ես կարող եմ հանրայնացնել, հասկանալի է, որ մենք գործ ունենք որոշակի գաղտնի տեղեկատվության հետ, և այս առումով փորձել ենք առանձնացնել այն հատվածը, որը կարող ենք հրապարակել:

Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ, նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Հունվարից 1-ից մինչ օրս, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերուէթյան ռազմաարդյունաբերության կոմիտեի կողմից իրականացվել է մեկ օրենքի նախագծի, երեք գործող որոշումների փոփոխության, երեք նոր որոշումների նախագծերի մշակման և շրջանառման աշխատանքներ: Օրենսդրական և ենթաօրենսդրական փաթեթները ոչ միայն պատրաստվել են այս ընթացքում, այլև մենք դրանք շրջանառել ենք, և հույս ունենք, որ առաջիկայում թե՛ ԱԺ-ում, թե՛ Կառավարություն ենթաօրենսդրական ակտերը կընդունվեն:

Արդար կլինի նշել, որ ռազմաարդյունաբերության ոլորտը, ըստ էության եղել է իմ ուշադրության կենտրոնում հենց առաջին օրվանից: Բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ մեկտեղ, մեծ ուշադրության է արժանացել իմ կողմից, որովհետև այդ ուղղությունները Կառավարության համար հանդիսանում են առաջնահերթություն»,-ասել է նա՝ նշելով, որ իրականացվել են ներքին փորձարկումներ մի քանի զինատեսակի և մի քանի կառավարման համակարգերի գծով, որոնք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվելու ՀՀ ԶՈւ-ում:

Ըստ Հայրապետյանի՝ ռազմարդյունաբերության գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ հանդիպել են, վերհանվել են բոլոր խնդիրները և մի շարք խնդիրներ էլ առաջիկայում կկարգավորվեն։

Հայրապետյանի խոսքով՝ նախաձեռնվել է ռազմարդյունաբերական կոմիտեի նոր կառուցվածքի նախագիծը, որը հնարավորություն է տալու կոմիտեի գործառույթներն իրականացնել էլ ավելի արդյունավետ և ռազմարդյունաբերության համալիրի զարգացման տեսլականին, օրենսդրությանն ու կանոնադրությանը համահունչ դարձնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ