Շուշան Պետրոսյանին բերման են ենթարկել ոստիկանություն

Երգչուհի Շուշան Պետրոսյանին դեկտեմբերի 17-ին ոստիկանությունը բերման է ենթարկել:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Նա բերման է ենթարկվել քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրասվող նյութերի շրջանակներում»,- նշեցին ոստիկանությունից։

Ոստիկանությունում դեկտեմբերի 14-ին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ