![]()
Լոս Անջելեսում՝ Հարավային Կալիֆոռնիայում, բողոքի ցույցեր են ընթանում ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (ICE) կողմից ներգաղթյալների դեմ շարունակվող խիստ միջոցառումների պատճառով։
Հունիսի 6-ին օրը ավելի վաղ ICE-ն, որը պատասխանատու է անօրինական ներգաղթյալների արտաքսման համար, ձերբակալել էր 44 մարդու։
Վկաները հայտնել են, որ ICE տեսուչները ռեյդերի ժամանակ օգտագործել են արցունքաբեր գազ և լուսարձակող նռնակներ։ Դրանից հետո քաղաքի կենտրոնում հավաքվել է ավելի քան 300 ցուցարար՝ դատապարտելով ICE-ի դաժան մեթոդները։
Միգրանտների ռեյդերը տեղի են ունենում ԱՄՆ մի քանի քաղաքներում՝ որպես նախագահ Դոնալդ Թրամփի անօրինական ներգաղթի դեմ պայքարի լայնածավալ արշավի մաս։
Լոս Անջելեսի ոստիկանությունը կոչ է արել ցուցարարներին, սակայն իրավիճակը շարունակել է սրվել, հաղորդում է Los Angeles Times-ը։
Բախումներ են տեղի ունեցել նաև դաշնային շենքի մոտ։
Բողոքի ցույցերի կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները ծեծում ցուցարարներին մահակներով և օգտագործում արցունքաբեր գազ։
Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ներգաղթային խուզարկությունները։ «Այս մարտավարությունը սարսափ է սերմանում մեր համայնքներում և խաթարում է մեր քաղաքում անվտանգության հիմնարար սկզբունքները», — ասել է նա։
Հաղորդվում է, որ Նյու Յորքում ևս ապօրինի ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցեր են եղել, որոնց ժամանակ ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
![]()