![]()
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ես քաղաքական ստատուսներ չեմ գրում։ Բայց եթե գրեի, ապա կհայտնեի խորագույն (մոտ 5 հազար կիլոմետր) զարմանքս «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածությամբ։ Եթե գրեի փիլիսոփայության պատմության դասագիրք Պոլիտեխի համար, անպայման այս դեպքը կնեռարեի, որպեսզի բացատրել լիներ սկսնակներին, թե ինչ է ծայրահեղ սուբյեկտիվ իդեալիզմը»,- գրել է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը որպես վարչապետի թեկնածու է առաջադրել Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին:
![]()