Մեղադրվում է զենքի գործադրմամբ բռնության համար. «Պատիվ ունեմ»-ից սպասելի չէր ավելի լավ թեկնածու. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Պատիվ ունեմ»-ի կողմից որպես վարչապետի թեկնածու Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի առաջադրման որոշմանը:

«Պատիվ Ունեմ խմբակցությունից սպասելի չէր վարչապետի ավելի լավ թեկնածու, քան.

այն մարդը, ով 2018 թվականի ապրիլի 22-ին ժողովրդին բռնության ու ծեծուջարդի է ենթարկել Հեղափոխությանը մասնակցելու համար,

այն մարդը, ով մեղադրվում է Հեղափոխությանը մասնակցելու նպատակով Հրապարակ գնացող ժողովրդին զենքի գործադրմամբ բռնության կիրառման մեջ:

Թենք յու Ազատիչ»,- գրել է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ