![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը կարծում է, որ եկեղեցու հոգևոր դասի համար վարչապետի հայտարարությունը լավ առիթ էր, որպեսզի կրկին իրենց մասին խոսեն, քանի որ նրանց հետ կապված ալիքը մարել էր:
Ըստ Հակոբյանի՝ այս ամենի նպատակը մեկն է՝ պսակադրվելիս, երեխա մկրտելիս կամ տխուր արարողությունների ժամանակ ժողովուրդը կարիք չունենա լավ հոգևորականի երկար փնտրել, որպեսզի նա այդ արարողությունները կատարելու պատիվը ունենա:
Վերջինս ասում է. «Ինչ է նշանակում՝ «եթե նիկոլական գաղափարների կրող ես, չմտնես եկեղեցի», եկեղեցին հո քո հոր դուքանը չէ՞, Աստծո տունն է, դու ո՞վ ես»:
Պատգամավորը ընդգծում է. «Եթե ուզենայինք խառնվել եկեղեցու գործերին, 2018 թվականին կանեինք այն, ինչ ուզում էինք»:
Հասմիկ Հակոբյանը նաև համոզմունք ունի, որ Եկեղեցու ղեկավարի դասի այս տեսակ դրսևորումը ուղղորդված է որոշ կենտրոններից:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()