![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով, թե ինչու ընդդիմությունը չի ցանկանում փակել Ղարաբաղյան կոնֆլիկտի էջը:
«Նոր Սահմանադրությամբ դե յուրե ավարտվում է Ղարաբաղյան շարժումը, փակվում է կոնֆլիկտի էջը, և սա է այն առանցքային հարցը, ինչի համար էլ ընդդիմությունը պայքարում է նոր Սահմանադրության դեմ՝ փորձելով Հայաստանը պահել կոնֆլիկտի տրամաբանության սահմաններում, քանի որ այդպես հնարավոր կլինի ՀՀ-ն նորից ներքաշել պատերազմի մեջ և վերածել ֆորպոստի կայսրության համար:
Ինչպես անազնիվ եղել են, այդպես էլ մնում են ու չեն ասի՝ ում երեխաների հաշվին են պատրաստվում շարունակել Ղարաբաղյան շարժումը և պատերազմել Ղարաբաղի համար՝ Ռոբերտ Քոչարյանի՞, Գագիկ Ծառուկյանի՞, թե՞ Սամվել Կարապետյանի»,- տեսանյութում ասում է նա:
![]()