Խաղաղության խաչմերուկի կապակցումը Ռումինիայի ծովային դարպասների հետ կստեղծի անվտանգ գլոբալ առևտրային երթուղի

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցած «շրջադարձային» զարգացումները։

Քննարկվել են նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում առևտրատնտեսական և գործարար կապերի զարգացման, ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման համար բացվող լայն հնարավորությունները, ինչպես նաև այդ առումով ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչմանն ուղղված ջանքերի կարևորությունը։

«Կարևորելով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում ավելի սերտ համագործակցության ներուժի համապարփակ իրագործումը, ինչպես նաև հաշվի առնելով եվրոպական տրանսպորտային ցանցերում Ռումինիայի ռազմավարական դիրքը և դեպի Սև ծով ունեցած ելքը՝ կարծում ենք, որ «Խաղաղության խաչմերուկի» կապակցումը Ռումինիայի ծովային դարպասների հետ կարող է ստեղծել անվտանգ գլոբալ առևտրային երթուղի Հարավային Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ