Դատական իշխանությունը ժողովրդից ամբողջապես կտրված է. ժողովուրդը տեղյակ չէ՝ ինչպես են ընտրվում ԲԴԽ դատավորները

«Այսօր դատական իշխանությունը ժողովրդի իշխանությունից ամբողջապես կտրված է. ժողովուրդը տեղյակ չէ՝ ինչպես են ընտրվում Բարձրագույն դատական խորհրդի 5 դատավորները»:

Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մեկնաբանելով նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունը, համաձայն որի՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավորների կազմին ամբողջությամբ պետք է ընտրի Ազգային ժողովը։

«Այսօր դատական իշխանությունը ժողովրդից ամբողջապես կտրված է. մենք ունենք իշխանության 3 թև, որոնցից մեկի կազմավորման մեջ ժողովուրդն ընդհանրապես որևէ ներգրավվածություն չունի: Ժողովուրդը տեղյակ չէ՝ ինչպես են ընտրվում Բարձրագույն դատական խորհրդի 5 դատավոր անդամները: Բոլորը գիտեն՝ դատավորներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, բայց ժողովուրդը չի տեսնում դա: Երբ ընտրությունը տեղի է ունենում Ազգային ժողովի կողմից, ժողովուրդը տեսնում է և անում հետևություններ:

5 անդամը 10-ից, միևնույն է, լինելու են դատական իշխանության ներկայացուցիչներ: Ի՞նչն է խանգարում, որ դատական իշխանության ներկայացուցիչները գան անցնեն Ազգային ժողովի ֆիլտրով»,- ասել է Գալյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ