Տելեգրամում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ Տելեգրամում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ։

«Նշված օգտահաշվից կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ ստանալու կամ որոշակի գործողություններ կատարելու պահանջներով։

Խնդրում ենք լինել առավել զգոն և պահպանել անվտանգության հետևյալ կանոնները.

Չպատասխանել նման օգտահաշիվներից ստացված հաղորդագրություններին։
Չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն, այդ թվում՝ գաղտնաբառեր, հաստատման կոդեր, բանկային տվյալներ և այլն։
Չկատարել դրամական փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջների հիման վրա։
Անհրաժեշտության դեպքում արգելափակել տվյալ օգտահաշիվը (Block) և հաղորդել դրա մասին՝ որպես խարդախություն կամ սպամ (Report)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ