![]()
Նոյեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։30-ի սահմաններում Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 131 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Խանաև Է.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և օտարերկրացու վարած մոպեդը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և օտարերկրացի մոպեդավարի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
![]()