![]()
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է, Կրեմլը պատրաստվում է այդ այցին:
Այյս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չնշելով ամսաթվերը և այլ մանրամասներ:
«Մենք պատրաստվում ենք այցին, այն նախապես համաձայնեցվել էր։ Մանրամասների մասին մենք կհայտարարենք լրացուցիչ», — ասել է նա։
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ խոսել էր դեկտեմբերին Ռուսաստան այցելելու մտադրության մասին, ընդ որում՝ երեք անգամ՝ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին։
![]()