Իրանցի վարորդի վարած կցորդով բեռնատարը Սյունիքի մարզում կողաշրջվել է. կա վիրավոր

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 05։40-ի սահմաններում, Կապան-Տաթև ավտոճանապարհի 44-րդ կմ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոհամադ Զաբիհիագհադամ իր վարած «Վոլվո» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ