Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan Today լրատվամիջոցի խմբագիր Սևակ Հակոբյանին և երկու լրատվամիջոցի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանին, «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ին և «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությանը՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

ՀՀ վարչապետը պահանջում է հերքումը հրապարակել նաև տեսաձայնագրության միջոցով՝ առանց հասանելիության ժամկետի սահմանափակման։

Բացի հրապարակային հերքումից՝ Նիկոլ Փաշինյանը պահանջում է Սևակ Հակոբյանից, «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ից և «Հայելի ակումբ»-ից համապարտության կարգով (համատեղ) բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Հայցի համար հիմք են հանդիսացել նոյեմբերի 19-ին և 20-ին արված հրապարակումները, որոնցում, ըստ հայցվորի, Փաշինյանին վերագրվել են «բարձր մակարդակի թալանի» և «բարձր կարգի կոռուպցիայի» վերաբերյալ փաստացի տվյալներ։

Նիկոլ Փաշինյանը պահանջում է պատասխանողներին պարտավորեցնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակային հերքում տարածել նույն յութուբյան ալիքներով, լրատվական կայքերով և ֆեյսբուքյան էջերով, որոնց միջոցով տարածվել են վիճարկվող տեղեկությունները

Վարչապետը պահանջում է հերքումը հրապարակել նաև տեսաձայնագրության միջոցով՝ առանց հասանելիության ժամկետի սահմանափակման։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ