![]()
Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին:
«2020 թվականից սկսած ընդդիմությունը ամեն օր բղավում էր, թե Փաշինյանը Ալիևին միջանցք է խոստացել: Անցել են տարիներ, միջանցքը չի եղել, չկա և չի էլ լինելու: 2024 թվականին ընդդիմությունը սահմանազատման ժամանակ իրեն կոտորում էր, թե բա փրկեք, հասեք՝ Ոսկեպարի եկեղեցին տալիս են Ադրբեջանին. Ոսկեպարի եկեղեցին եղել է, կա և լինելու է ՀՀ ինքնիշխան տարածքում: 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին հարթուկն էլ միացնում էիր՝ ընդդիմությունն ասում էր՝ այ տեսեք՝ 300 հազար ադրբեջանցիներ են գալու հենց Փաշինյանն ընտրվի, խոստացել է Ալիևին:
Ընտրություններն անցան, ոչ մի ադրբեջանցի չեկավ, իսկ ընդդիմությունը շարունակում է մեռած ձևանալ, երբ էս թեմայով հարցեր ենք տալիս: Հիմա էլ ասում են՝ նոր Սահմանադրությունը պարտադրել է Ալիևը, և դրան դեմ ենք: Ո՞ւմ եք էշի տեղ դրել՝ ձե՞զ, թե՞ մյուսներին»,- տեսանյութում ասում է Կոնջորյանը:
![]()