![]()
«Սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, երբ շատ կոնկրետ դեպքերում պետությունը կարող է հնարավորություն ունենալ քաղաքացիությունից զրկել, մասնավորապես այդ դեպքը պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործությունն է, և քաղաքացիությունից զրկել հնարավոր է լինելու միայն դատարանի որոշման հիման վրա»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ըստ նախարարի՝ խոսքը հաստատված դեպքով կոնկրետ բնույթի պետության անվտանգության դեմ կամ սահմանադրական կարգի հիմունքների դեմ հանցագործություն կատարած լինելն է, և սա բոլորովին իրավաչափ է:
Նոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում, դատարանի որոշմամբ թույլատրվում է՝ քաղաքացիությունից զրկելը՝ Սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։
![]()