![]()
Եվրահանձնաժողովը նոյեմբերի 23-ին ներկայացված հակառուսական պատժամիջոցների 22-րդ փաթեթում առաջարկել է Ուկրաինայի դեմ մարտական գործողություններին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը գործարկելու մեխանիզմ։
Համապատասխան արգելքը նախորդ փաթեթում համաձայնեցվել էր՝ դրա գործնական կիրառման հնարավորությունը հստակեցնելու պայմանով։ Եվրահանձնաժողովի պարզաբանմամբ՝ սահմանափակման իրավական և քաղաքական հիմքը վերաբերում է Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող Ռուսաստանի զինված ուժերի և դրանց հետ կապված խմբավորումների գործող ու նախկին մարտիկներին։
Արգելքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ որոշումը պետք է ընդունեն անդամ պետությունները՝ անհրաժեշտ գործիքների պատրաստ լինելուց հետո։
![]()