Վարչապետի առաջարկից հետո Նարեկ Կարապետյանին չենք տեսել. արտահերթը «գցելու» են Կարապետյանի գրպանը. Թագուհի Ղազարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի խոսքով՝ Սահմանադրության նախագիծը նոր է հրապարակվել, չպետք է շտապել, և հնարավոր է՝ ընդդիմությունը կարդա ու առաջարկներ անի:

«Հարցուպատասխանից հետո Նարեկ Կարապետյանին չենք տեսել, գնացել ու չի վերադարձել նիստերի դահլիճ, գուցե մտածում է առաջարկների շուրջ»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցությանը, Ղազարյանը Դաշնակցությունից առհասարակ ակնկալիք չունի, քանի որ նրանք դեմ են, որ Հայաստանում խաղաղություն լինի:

Միաժամանակ պատգամավորը ընդգծում է՝ հավաքական ընդդիմությունից մեծ սպասելիքներ չունի, քանի որ կարծում է՝ նրանք չեն հասկանում՝ ինչ են պատմությունը և քաղաքականությունը. «Ընդդիմությունը որպես քաղաքական դերակատար մշտապես ձախողվել է, և առաջին անգամ նրանց հնարավորություն է տրվել քաղաքական գործընթացներին մասնակից լինել, եթե այս անգամ էլ ձախողվեն, պատկերացնում են, թե իրենց ինչ է սպասվում:

Իշխող ուժի անդամը չի հերքում, որ վարչապետի առաջարկները լավ հնարավորություն են ընդդիմության համար և խոցելի են դարձնում ՔՊ-ին:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների գնալուն, Թագուհի Ղազարյանը համոզմունք ունի, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերը արտահերթ ընտրությունները, այսպես ասած, «գցելու» են «Ուժեղ Հայաստան»-ի՝ Կարապետյանների գրպանը:

Ըստ պատգամավորի՝ նոր Սահմանադրության նախագծի շուրջ մեծ հանրային մոբիլիզացիա կա, որն էլ վկայում նախագծի հրապարակելուց հետո կայքի աշխատանքի ծանրաբեռնվելը. «Հարյուրհազարավոր քաղաքացիներ մտել են, որ ծանոթանան տեքստին: Սահմանադրության փոփոխության շուրջ մեծ մոբիլիզացիա կա»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ