Ապշած եմ նոր Սահմանադրության վերաբերյալ որոշ մեկնաբանություններից, որտե՞ղ եք անցել Գյուլնազ տատի կուրսերը

Ապշած եմ նոր Սահմանադրության վերաբերյալ որոշ մեկնաբանություններից:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով․

«Հարգելիներս, էս ի՜նչ երևակայություն դուք ունեք, որտե՞ղ եք անցել Գյուլնազ տատի բարձրագույն կուրսերը:

Հատկապես զվարճալի է կարդալ այն հոդվածների վերաբերյալ ահասարսուռ վերլուծությունները, որոնք բառացի և տառացի տեղափոխվել են նախորդ սահմանադրությունից։

Իրականում տեքստը շատ պարզ է, առանց ենթատեքստերի, ու տողատակեր փնտրել պետք չէ»:

Նոր Սահմանադրության նախագծին կարելի է ծանոթանալ՝ այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ