ՖԻԲԱ Եվրոպան Հայաստանին է վստահել 2028-ի կանանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի կազմակերպումը

ՖԻԲԱ Եվրոպան Հայաստանին է վստահել 2028 թվականի կանանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի կազմակերպումը։

Այսպիսով, 2025 և 2026 թվականներին Եվրոպայի առաջնություններ հյուրընկալելուց հետո Երևանը կշարունակի այդ շարքը նաև 2027 և 2028 թվականներին՝ դառնալով եվրոպական մրցաշարերի անցկացման վայր չորս տարի անընդմեջ։

2028 թվականի առաջնությունը Հայաստանի մայրաքաղաքում կհամախմբի եվրոպական տարբեր երկրների երիտասարդական հավաքականներին, որոնք կպայքարեն B դիվիզիոնի չեմպիոնական տիտղոսի և A դիվիզիոնի ուղեգրերի համար։

Երևանում չորս տարի անընդմեջ Եվրոպայի առաջնությունների անցկացումը ՖԻԲԱ Եվրոպայի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի շարունակական համագործակցության արդյունքն է։

Հիշեցնենք, որ 2027 թվականին Երևանը կհյուրընկալի նաև կանանց Մ16 Եվրոպայի առաջնության C դիվիզիոնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ