Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին․ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել նոր Սահմանադրությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ պետությունների դեսպաններին։

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին և գործընթացի առաջմղման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը միտված քայլերին:

Վարչապետն ընդգծել է ԵՄ աջակցությունը մեր երկրում իրականացավող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև անդրադարձել նոր Սահմանադրության նախագծին:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորություններին, տարածաշրջանային փոխգործակցության խթանմանը, ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկին և հետագա աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ